Չինական Հեբեյ նահանգի Լանֆան քաղաքի իշխանություններն արգելել են ամանորյա տոնակատարություններն ու զարդերը, այս մասին հայտնում է South China Morning Post-ը:
Իշխանությունները նաև դիմել են քաղաքացիներին՝ հորդորելով տեղյակ պահել համապատասխան մարմիններին օրինախախտների մասին: Իշխանություններն արգելել են քարոզել կրոնը, հայտարարել զեղչեր և այլն: Թե որ կրոնի մասին է խոսքը, չի հայտնվում:
Որոշման համաձայն, դեկտեմբերի 23-25-ին իրավապահ մարմինները ողջ անձնակազմով պետք է լինեն իրենց աշխատավայրերում՝ վերահսկելով կարգուկանոնը և հետևելով որոշման կատարմանը: