Forbes-ը հրապարակել է ԱՄՆ-ի ամենահարուստ հայտնիների անունները: Առաջին հորիզոնականում կրկին հայտնվել է ռեժիսոր, սցենարիստ Ջորջ Լուկասը: 74-ամյա Լուկասի կարողությունը հասնում է 5,4 միլիարդ դոլարի՝ անցած տարվա 5,5 միլիարդի փոխարեն:
Երկրորդ հորիզոնականում հայտնվել է Սթիվեն Սփիլբերգը՝ 3,7 միլիարդ դոլարով, իսկ եռյակը եզրափակում է Օփրա Ուինֆրին, ում կարողությունը հասնում է 2,8 միլիարդի:
Քառյակում հայտնվել է նաև Մայքլ Ջորդանն իր 1,7 միլիարդ դոլարով:
Ջորդանից հետո ցուցակում հայտնվածների կարողությունը չի հասնում 1 միլիարդի: Այստեղ հայտնվել են Ջեյ Զին, Քայլի Ջեները, Դևիդ Կոպերֆիլդը, Փի Դիդին, Թայգեր Վուդսը և այլոք: