Ռազմական գլխավոր 

Պետդեպը թույլ է տվել ԱՄՆ-ին Patriot վաճառել Թուրքիային

ԱՄՆ պետքարտուղարությունը թույլ է տվել 3,5 միլիար դոլարի Patriot  զենիթա-հրթիռային համակարգեր վաճառել Թուրքիային: Այս մասին հայտնում է Reuters-ը՝ հղում անելով Պենտագոնի հայտարարությանը:

Վերոնշյալ գումարով Թուրքիան կարող է ձեռք բերել 80 միավոր թիրախներ որսացող հրթիռներ, 60 միավոր այլ հրթիռներ, ինչպես նաև մի շարք սարքավորումներ: Միևնույն ժամանակ նշվում է, որ պետքարտուղարության կողմից թույլատվությունը չի նշանակում, որ պայմանագիրն անպայման ստորագրվելու է կամ բանակցություններն ավարտվել են:

Ավելի վաղ պետքարտուղարությունը հայտարարել էր, որ բանակցություններ է վարում Թուրքիայի հետ զենքի հնարավոր վաճառքի մասով: Խոսքը վերաբերում է այն զինատեսակներին, որոնք կփոխարինեն ռուսական C-400-ներին:

2017 թվականի սեպտեմբերին Անկարան ու Մոսկվան պայմանագիր ստորագրեցին, որի համաձայն թուրքական կողմը 2,5 միլիարդ դոլարի C-400 է ձեռք բերելու:

 

 

Նույն շարքից