Հասարակություն Բարի օր 

Հայաստանի ԱԳ նախարարությունը Մամեդյարովի հայտարարությանը կանդրադառնա վաղը

Դեկտեմբերի 18-ին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովը հայտարարել է, որ Միլանում ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպմանը հաջողվել է երկար տարիների ընթացքում առաջին անգամ փոխըմբռնման հասնել արցախյան հիմնահարցի շուրջ: Մամեդյարովը չի մանրամասնել, թե ինչի մասին է խոսքը, իսկ հայկական կողմից դեռ մեկնաբանություններ չկան: Վերոնշյալ հանդիպումից հետո մինչ օրս ՀՀ ԱԳ նախարարությունը որևէ փոխըմբռնման մասին չի խոսել:

Analitik.am-ի հետ զրույցում այսօր ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը, պատասխանելով հարցին, թե ինչ փոխըմբռնման մասին է խոսքը, հայտարարեց, որ դեկտեմբերի 20-ին հանդես է գալու մամուլի ասուլիսով (ամեն շաբաթ հինգշաբթի օրը ԱԳՆ խոսնակը պատասխանում է լրագրողների հարցերին) և կպատասխանի բոլոր կուտակված հարցերին:

Նույն շարքից