Reddit սոցիալական ցանցի համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը շնորհավորել է Հայաստանին «The Economist»-ի կողմից տարվա երկիր ճանաչվելու առթիվ:
«Տարվա երկիր. Հայաստան: Լավ ձեռքբերում, քույրեր և եղբայրներ: Դուք բոլորդ դա արեցիք՝ խաղաղությամբ և հզորությամբ»,-գրել է Օհանյանը ֆեյսբուքյան իր էջում:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ հեղինակավոր պարբերականը Հայաստանը ճանաչել է 2018 թվականի տարվա երկիր: