Հասարակություն 

Վերարկուով Range Rover-ին հպվելու համար տղամարդն ատրճանակով հարձակվել է գլխավոր խմբագրի տեղակալի վրա

Ռուսաստանում ատրճանակով տղամարդը հարձակվել է  «Эха Москвы»-ի գլխավոր խմբագրի տեղակալ Սերգեյ Բունտմանի վրա: Տեղի ունեցածի մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Լիդյա Սկրյաբինան, ով այդ պահն եղել է Բունտմանի հետ:

Միջադեպը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ լրագրողի վերարկուն հպվել է ճամփեզրին կայանված Range Rover-ին: Նշյալ ավտոմեքենայի վարորդը, առանց ժամանակ կորցնելու, բռնել է Բունտմանի օձիքից և ատրճանակը պահել վերջինիս գլխի վրա: Բարեբախտաբար գործը վիճաբանության և կրակոցների չի հասել:

Ավելի ուշ պարզվել է, որ Range Rover-ը պատկանում է ՏԱՍՍ-ի տնօրենի տեղակալ Միխայել Գուսմանին:

 

 

Նույն շարքից