Ղրղզստանը ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնում սատարում է Բելառուսի թեկնածու Ստանիսլավ Զասին։ Այս մասին հայտարարել է Ղրղզստանի նախագահ Սոորոնբայ Ժեենբեկովը, փոխանցում է «Spunik-Ղրղզստանը»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Զասի թեկնածությանը կողմ էին արտահայտվել Ղազախստանն ու Տաջիկստանը:
Այս փուլում Բելառուսի թեկնածուն այցելում է ՀԱՊԿ անդամ երկրներ, հանդիպում ղեկավարների հետ, ունենում քննարկումներ: Երբ հանդիպումների շարքն ավարտվի, կոնսենսուսի արդյունքում կորոշվի, թե ով է փոխարինելու ՀՀ ներկայացուցիչ Յուրի Խաչատուրովին:
Հայաստանը պնդում է, որ պաշտոնը պետք է մնա Հայաստանին: