Քաղաքական Բարի օր 

Մամեդյարովի հայտարարությունը սահմանափակ ու զգուշավոր օպտիմիզմի հիմք է տալիս. Մեհրաբյան

Հայաստանի և իր, այսպես կոչված, դաշնակիցների միջև եթե ոչ ճգնաժամ, ապա լուրջ չհասկացվածություն կա: Այս մասին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է քաղաքագետ Ռուբեն Մեհրաբյանը:

Մեհրաբյանի խոսքերով, Հայաստանը և մյուսները խոսում են տարբեր լեզուներով. «Մեզ համար դրականն ու լավը, վատն ու բացասականն այլ հարթությունենրի վրա են գտնվում: Հաջորդը, ինչը պետք է արձանագրել, այն է, որ մեր ավանդական պատկերացումներն անվտանգության մասին որևէ կապ չունեն մեր անվտանգության հետ: Այս հարաբերությունների ճգնաժամից 5 պակասը խոսում է հենց այդ մասին»:

Անդրադառնալով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացին՝ Մեհրաբյանը հայտարարեց, որ տեղի են ունենում լուրջ փոփոխություններ. «Այդ փոփոխություններն են առաջնագծում աննախադեպ հանդարտ լինելը, ուղիղ կապը Երևանի և Բաքվի միջև, որը ԵԱՀԿ հովանու ներքո է և այն, որ թևակոխել ենք բանակցային գործընթացի ակտիվ փուլ: Մի քանի փոփոխություններ էլ կան դիմակայության գծի վրա: Խոսքը վերաբերում է նրան, որ հայ-ադրբեջանական սահմանի հյուսիս-արևելյան հատվածում ադրբեջանական ցամաքային զորքերի փոխարեն հերթապահության են անցնում սահմանապահ զորքերը: Դա խոսում է այն մասին, որ այսօր պաշտոնական Բաքվին ձեռնտու է «խաղաղասիրական» դիրքավորումն Արցախյան գործընթացում: Այս փոխատեղումը նա կփորձի վաճառել որպես խաղաղասիրություն: Իսկ իրականում մենք տեսնում ենք, որ այդ զորքերն ազատվում են իրենց պարտականությունից և կարող են գործի դրվել այլ տեղերում»:

Քաղաքագետը կարծում է, որ այդ իմաստով միանգամայն ադեկվատ էր ՊՆ փոխնախարարի այն հայտարարությունը, որ »դա առիթ չի տալիս զգոնությունը թուլացնելու համար»։ Ինչ վերաբերում է Մամեդյարովի հայտարարությանը՝ կապված փոխըմբռնման մասին: Դժվար է ասել, թե ինչ փոխըմբռնման մասին է խոսքը: Չնայած, մյուղ կողմից նման հայտարարությունները դրական մթնոլորտ ձևավորելու առումով վատ չեն: Այս ակտիվ գոչծընթացի ընթացքում նման հայտարարություններն ինչ-որ տեղ կարող են հիմք հանդիսանալ օպտիմիզմի համար՝ շատ սահմանափակ ու զգուշավոր, որովհետև մենք հասկանում ենք, որ Ադրբեջանը մնացել է իր կարծր դիրքորոշմանը»:

Նույն շարքից