Հասարակություն 

Երևանի մահվան վերելակները մնալու են. Դավիթ Խաժակյան

Մահվան վերելակները, որոնց մասին մենք խոսում էինք նախորդ ընտրությունների ժամանակ, շարունակելու են մնալ Երևանում և 2019 թվականի բյուջեն հնարավորությւուն չի տալիս նույնիսկ դրա ամենափորք մասը կարգավորել: Այս մասին հայտարարել է ԼՈւՅՍ դաշինքի խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:

Ավելի վաղ հայտնելի էինք, որ Երևանի 2019 թվականի բյուջեի նախագծով վերելակային սպասարկման գումարը կրճատվել է: Դրա փոխարեն ավելացվել են օրինակ արտասահմանյան գործուղումներ և պարգևատրումների գումարները:

Խաժակյանը նշեց, որ իրենք ուսումնասիրել են բոլոր այն թվերը, որոնք մտնում են վերելակի վերանորոգման մեջ և արձանագրում են, որ Երևանի բյուջեի այդ մաասով հնարավոր չէ նույնիսկ մինիմալ մասն ապահովել:

Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ, Ֆինանսական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լևոն Հովհաննիսյանն իր հերթին հայտարարեց, որ վերելակների 90 տոկոսը փոխվելու են, շատ մեծ ծրագիր կա, քաղաքապետարանը զբաղվում է այդ ծրագրի ֆինանսավորման աղբյուրով և տարբերակ կա նույնիսկ, որի համաձայն պարտատոմսեր կարող են թողարկվել, որից ստացված միջոցներն ուղղվելու են վերելակները փոխելուն:

Հիշեցնենք, որ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ Հայկ Մարությանը հայտարարում էր, որ վերելակների հարցը Երևանում կարգավորվելու է՝ դրանք կամ փոխվելու են, կամ վերանորոգվելու:

 

Նույն շարքից