Հասարակություն Բարի օր 

Երևանի քաղաքապետարանի աշխատակիցները բյուջեի հաշվին անգլերեն կսովորեն

Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, «Երևանի 2019 թ-ի բյուջեն. ծախսերի արդյունավետության բարձրացո՞ւմ, թե՞ հետընթաց» թեմայով քննարկման ժամանակ  Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ, Ֆինանսական հանձնաժողովի նախագահի տեղակալ Լևոն Հովհաննիսյանը հայտարարեց, որ քաղաքապետարանի աշխատակիցները, այդ թվում նաև քաղաքապետի և տեղակալների աշխատավարձերը շատ ցածր են, դժվար է այդ աշխատավարձով լավ մասնագետներ գտնել:

Ինչ վերաբերում է աշխատակազմի վերապատրաստման ծախսերի ավելացմանը, «Իմ քայլը» դաշինքի անդամը հայտարարեց, որ քաղաքապետարանն ուզում է իր միջոցների հաշվին անցկանցել աշխատակիցների վերապատրաստում. «Միջոցներ են տրամադրվելու, որպեսզի աշխատակազմի հետ կատարվեն ուսուցողական աշխատանքներ՝ անգլերենի իմացության բարձրացում և այլն: Երբ հետազոտողղները շփվել են աշխատակազմի հետ, պարզվել է, որ նրանց մոտ անգլերենի և ոռւսերեինի իմացությունը շատ ցածր մակարդակի է: Այսօր անգելերնի իմացության մակարդակը բարձրացնելու համար ամսական 40-50 հազար դրամ է պետք: Ես կարծում եմ, որ դա միայն ողջունելի է, որովհետև այդ մարդիկ պետք է աշխատեն միջազգային կառույցների հետ, ուսումնասիրություններ կատարեն, նոր մոտեցումներով կատարեն իրենց աշխատանքը: Այդ գումարն օգտագործվելու են աշխատակիցների գիտելիքները բարձրացնելու համար, այդ միջոցները տրամադրվելու են քաղաքապետարանի կողմից: Դա ավելորդ ծախս չէ»:

Նույն շարքից