Դեկտեմբերի 19-ին «Բեյզ Մեթըլս» փակ բաժնետիրական ընկերության գլխավոր տնօրեն Արթուր Մկրտումյանը պաշտպանության բանակի առանձին վերանորոգման-վերականգնողան բազայի զինծառայողներին է նվիրել հատուկ շինմոնտաժային լրակազմ, որը հնարավորություն կտա բազայի վարպետներին ստացիոնար ու դաշտային պայմաններում իրականացնել խոշոր բեռնատար մեքենաների անիվների քանդման, հավաքման ու նորոգման աշխատանքներ՝ բավականին բարձր արդյունավետությամբ:
Զորամասի հրամանատարի փաստմամբ՝ նոր սարքավորումների կարիքն, իրոք, կար և այն էականորեն կբարելավվի իրականացվող աշխատանքների օգտակար գործողության գործակիցը:
Բարեգործական նախաձեռնությունը կարևորել և Արթուր Մկրտումյանին շնորհակալություն է հայտնել նաև բանակի հրամանատարի սպառազինության գծով տեղակալ, գեներալ-մայոր Վյաչեսլավ Դանիելյանը: