Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, խոսելով Արցախի ՊԲ նախկին հրմանատար Լևոն Մնացականյանի պաշտոնանկության մասին, հայտարարեց, որ հայտնի հանգամանքներից ելնելով չի կարող մեկնաբանել այն. «Ինչ վերաբերում է մտավախություններին, թե այդ փոփոխությունը կարող է վատ ազդել մեր բանակի մարտունակության վրա, ապա դա շատ վատ մեկնաբանություն է մեր բանակի հասցեին: Տեսեք, թե ովքեր են նշանակվել ՊԲ հրամանատար և շտաբի պետ: Նրանք ՊԲ հնաբնակներ են, ովքեր իրենց ամբողջ կյանքում ծառայել են զինված ուժերում ու կանգնած են բանակի ակունքնենրում»:
Նիկոլ Փաշինյանը՝ Լևոն Մնացականյանի պաշտոնանկության մասին