Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով հարցին՝ արդյո՞ք Վիեննայի և Սանկտ Պետերբուրգի պայմանավորվածություններն առաջնահերթ են Հայաստանի համար և արդյո՞ք Երևանը պնդելու է, որ դրանք կատարվեն, ասաց, որ ամբողջ խնդիրն այն է, որ Ադրբեջանը հենց սկզբից պնդել է, որ նման պայմանավորվածություն չկա. «Ինչ վերաբերում է այդ օրակարգերին, դրանք պաշտոնական բանակցային պրոցեսի օրակարգ են, որոնք տեղի են ունեցել համանախագահների մասնակցությամբ: Ես ուզում եմ ուշադրություն հրավիրել փաստի վրա, որ ես որևէ բանակցային պրոցեսի չեմ մասնակցել, ուղղակի զրուցել ենք, մի անգամ էլ Դուշանբեում եկել ենք համաձայնության: Ուզում եմ, որ այս հակասությունների մասին խոսենք: Երբ կա համաձայնություն, որն ինչ-որ կերպ կայունացնում է իրավիճակը, մեկնաբաններն ասում են, որ դավադրություն է, երբ չկա այդպիսի իրավիճակ, ասում են, որ պատերազմ է և կառավարությունը չի կարողանում կանխել այն»:
Ադրբեջանը հենց սկզբից պնդել է, որ նման պայմանավորվածություն չկա. Նիկոլ Փաշինյան