Հասարակություն 

Կա էական տարբերություն․ Նիկոլ Փաշինյանը՝ Գյումրիում վերջին սպանության և Պերմյակովի գործի համեմատության մասին

Նախ պետք է արձանագրել շատ կարևոր տարբերություն Պերմյակովի դեպքի հետ: Այն ժամանակ անհրաժեշտ էր համոզված լինել, որ խորն ու համապարփակ քննություն է տեղի ունենալու և մինչև հիմա էլ ցավոք հարազատները կասկած են հայտնում գործի ամբողջական քննման մասով և նրա որտեղ պահելու հանգամանքը ստանում էր որոշակի նշանակություն և կարևորություն, այս անգամ նման բան չկա: Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, լրագրողների հետ զրույցում հայտարարեց ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը՝ խոսելով Գյումրիում 57-ամյա կնոջ սպանության մասին, որում կասկածվում է ռուսական ռազմաբազայի զինծառայողը և այդ սպանության ու Պերմյակովի ոճրագործության միջև համեմատականներ անցկացնելու մասին:

Փաշինյանի խոսքերով, կա իրավակարգավորում ու եթե ինքը չի սխալվում դատախազությունը պարզաբանում կտա:

Վարչապետը հայտնեց, որ նրա սպանության մեջ կասկածվողը չի ձերբակալվել հայ իրավապահների կողմից. «Հենց դա է ամբողջ խնդիրը, որ նա չի ձերբակալվել մեր իրավապահների կողմից: Նա չի ձերբակալվել ռազմաբազայից դուրս: Գործը վարում են Հայաստանի քննչական մարմինները և շարունակելու են վարել»:

Փաշինյանը համաձայն է ՌԴ դեսպանատան այն հայտարարության հետ, որ պետք չէ պրոցեսը քաղաքականացնել:

Ինչ վերաբերում է հարցին, թե ինչու է Հայաստանը վճարում ռուսաստանցի զինվորականների՝ Հայաստանում գտնվելու համար, Փաշինյան նշեց, որովհետև պայմանագիրն է այդպես ստորագրվել:

 

Նույն շարքից