Քաղաքական գլխավոր 

Լավրովը ստո՞ւմ է. Նիկոլ Փաշինյանն արձագանքում է Լավրովի և Կարասինի հայտարարություններին

Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ՌԴ ԱԳ նախարարի տեղակալ Գրիգորի Կարասինի հայտարարությանը, ով հույս էր հայտնել, որ ՀՀ նոր իշխանությունները տղամարդկություն կունենան դիմայակելու ամերիկյան ճնշումներին և շանտաժին, նախ զարմացավ, որ փոխնախարարը հենց այդպես է արտահայտվել (Փաշինյանի արձագանքից նկատվեց, որ նա չի լսել հայտարարությունը), ապա նշեց, որ առիթն անպայման կօգտագործի ռուս գործընկերներից կփորձի տեղեկություն ստանալ, թե ինչի վրա է հիմնված նրանց տեղեկությունը. «Ես միշտ ասել եմ, որ Հայաստանը վարում է ինքնուրույն քաղաքականություն, այդպես էլ շարունակվում է»:

Փաշինյանն անդրադարձավ նաև ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հայտարարությանը, որ Հայաստանի ու Ռուսաստանի միջև բանակցություններ են ընթանում, որի արդյունքում կարող է պայմանագիր ստորագրվել, որը կբացառի արտասահմանցի զինվորականների ներկայությունը Հայաստանում գործող կենսաբանական լաբորատորիաներում. «Ես կարող եմ ասել, որ նման պայմանագիր քննարկվել է նախկին իշխանությունների հետ: Մեր կառավարության օրոք մենք Ռուսաստանի հետ  այդպիսի թեմայով հարց չենք քննարկել»:

Ճշտող հարցին, թե ստել է արդյո՞ք Լավրովը, Փաշինյանն ասաց, որ իր կառավարությունը երբեք նման հարց չի քննարկել. «Անհրաժեշտ է պարոն Լավրովից ճշտել, թե ինչ նկատի ունի նա»:

Ինչ վերաբերում է ամերիկյան զենք գնելու հնարավորությանը, Փաշինյանը նշեց, որ Բոլթոնի առաջարկը հայտարարություն է եղել, որի մասով կոնկրետ հնարավորություն և առաջարկություն այս պահին հայաստանյան իշխանությունները չեն տեսնում:

Նույն շարքից