Այսօր՝ դեկտեմբերի 19-ին, լրագրողների հետ զրույցում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը, խոսելով ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի մասին և մասնավորապես այն մասին, որ Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի նախագահներն իրենց աջակցությունն են հայտնել Բելառուսի թեկնածուին, նշեց, որ ոչ մի նորություն չկա. «Ես մի քանի անգամ ասել եմ, որ ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի խնդիրը ամենակարևոր խնդիրը չէ: Գլխավոր քարտուղարի կարգավիճակը ժամանակավոր է: Ենթադրենք Հայաստանին վերապահված է 3 տարի, այն ավարտվելու է և սկսվելու է հաջորդ երեք տարին: Հեռևաբար մեր երեք տարին չէ կարևորը, կարևորն այն է, թե ինչ է լինելու հետո: Մեր քննարկումների բովանդակությունը հաջրոդ երեք տարիների մասին է, թե ինչ է լինելու: Այսպես թե այնպես 2020-ին գլխավոր քարտուղարի պաշտոնն անցնելու էր մյուս երկրին: Թույլ տվեք ասել, որ մենք մեր խնդիրն արդեն լուծել ենք, որովհտեև ՀԱՊԿ-ի ներսում տեղի են ունեցել և ունենում են շատ լուրջ խոսակցություն, որը ստեղծման առաջին օրից չի եղել»:
Փաշինյանը խոսեց նաև ՄԱԿ-ում Հայաստանի քվեարկության մասին, որ Երևանը դեմ է քվեարկել հակառուսաստանյան բանաձևին. «Սա էլ ՀԱՊԿ-ի հետ կապված շատ ուղիղ խնդիր է: Մենք մեր դաշնակցասյին պարտավարություններին հավատարիմ ենք մնում բոլոր ատյաններում: Իսկ ՀԱՊԿ անդամ մյուս երկրները, ինչպե՞ս են քվեարկում: Սա գլոբալ հարց է: Մենք այդ հարցը բարձրացրել ենք ու բարձրացնում ենք: Գլխավոր քարտուղարի հարցն անցողիկ է»: