Հասարակություն 

Տաթևիկ Ռևազյանը՝ իր ադրբեջանցի գործընկերոջ հետ հանդիպման մասին

Արդեն հայտնել ենք այն մասին, որ Քաղավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը հանդիպում է ունեցել Ադրբեջանի քաղավիացիայի վարչության պետի հետ՝ Փարիզ-Բրյուսել-Կոպենհագեն գործուղման շրջանակում։

Yerkir.am-ի հետ զրույցում ՀՀ քաղավիացիայի կոմիտեի նախագահը հայտնել է, որ Ադրբեջանի քաղավիացիայի վարչության պետի հետ շփումը եղել է չծրագրված, ուստի Հայաստանի ղեկավարության հետ համաձայնեցնելու հարց չէր կարող լինել:

«Չնախատեսված հանդիպում է եղել, հանպատրաստից, սուրճ ենք խմել: Այս պարագայում ես չգիտեի՝ նրանք գալու են, թե չեն գալու: Կոնկրետ խնդիր էլ չենք ունեցել ինչ-որ հարց քննարկելու Ադրբեջանի հետ: Սուրճի սեղանի շուրջ պարզապես ծանոթացել ենք, ոչ մի այլ խոսակցություն չի եղել: Ընդամենը սուրճ ենք խմել, առաջին  անգամ իրար տեսածներին ծանոթացրել են. տարբեր երկրների քաղավիացիայի բոլոր ղեկավարների հանդիպում էր: Պատկերացնում եք, որ սենյակում տարբեր երկրների ղեկավարներ լինեն, և ես փախչեմ, ու Ադրբեջանի քաղավիացիայի ղեկավարը լինի, իսկ մենք՝ ոչ: Մենք զբաղվում ենք թռիչքային անվտանգությամբ և իրավունք չունենք ցույց տալու, որ պոլիտիկա կա… Կարդացեք, թե ինչ է ասում ԻԿԱՕ-ն»,- մանրամասնել է Տաթևիկ Ռևազյանը՝ նշելով, որ իրենք շեշտը դնում են թռիչքային անվտանգության վրա:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

 

Նույն շարքից