Հասարակություն Ֆեյսբուք 

Բազմաթիվ նամակներ եմ ստանում Երևանի քաղաքապետարանի անհասկանալի գործունեության մասին․ Անի Սամսոնյան

«Հարգելի քաղաքացիներ, բազմաթիվ նամակներ եմ ստանում Երևանի քաղաքապետարանի անհասկանալի և անորոշ գործունեության մասին։ Ես ձեզ հասկանում եմ։ Առաջիկայում կներկայացնեմ նաև նոր քաղաքային իշխանության անսկզբունքային դիրքորոշումների և սխալ որոշումների մասին։ Չի լինելու որևէ հարց, որը պարզաբանում չստանա և խնդիր, որին հետևողական չենք լինելու։

Շնորհակալ եմ բոլորիդ վստահության համար։

ՀԳ Տեղեկացնեմ նաև որ ընտրվել եմ որպես ՀՀ ԱԺ պատգամավոր, բայց մինչև մանդատի ստանձնումը ավագանի եմ և պատասխանատվություն եմ կրում քաղաքի շահերի պաշտպանության համար»։

Անի Սամսոնյան

Նույն շարքից