Լենա Նազարյանը լրագրողների հետ զրույցում քիր առաջ հայտարարել է, որ ԱԺ նախագահի համար քննարկվում է Արարատ Միրզոյանի թեկնածությունը, իսկ տեղակալի համար՝ իր:
Նշենք, որ այս պահին Մարիոթում տեղի է ունենում Իմ քայլը դաշինքի նախաձեռնող խմբի նիստը:
Մշակույթի նախարարի պաշտոնակատար Լիլիթ Մակունցն իր հերթին հաստատել է, որ խմբակցության ղեկավարի պաշտոնում քննարկվում է իր թեկնածությունը, սակայն դեռ պետք է որոշումը կայացվի: Ամեն դեպքում նա նշեց, որ պատրաստ է ստանձնել այդ պատասխանատվությունը: