Այս պահին ձեռք բերված համաձայնություններով իմ թեկնածությունն է առաջադրվելու ԱԺ խոսնակի պաշտոնում: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց առաջին փոխվարչապետի պաշտոնակատար Արարատ Միրզոյանը:
Միրզոյանը նշեց, որ ինքը ցանկություն ունի լինել օրենսդիրում, սակայն իր՝ օրենսդիրը գնալը կապ չունի նրա հետ, որ առաջին փոխվարչապետի հաստիքը կարող է կրճատվել:
Ինչ վերաբերում է խոսակցություններին, որ նոր խորհրդարանում չի լինելու ընդդիմություն և ընդդիմություն կարող է ծնվել հենց «Իմ քայլը» դաշինիք խմբակցությունում, Միրզոյանն ասաց, որ վերոնշյալ կարծիքներից ոչ մեկի հետ համաձայն չէ, սակայն դա չի նշանակում, որ դաշինքում որոշումները կայացվելու են առանց քննարկումների։