Քաղաքական գլխավոր 

Տիգրան Ավինյանը՝ համացանցում տարածված տեսանյութի մասին

Քննարկել են խմբակցությանը վերաբերող հարցերը, ինչպես նաև ԱԺ նախագահի, փոխնախագահների, հանձնաժողովների նախագահների հարցերը, կառավարության մասին քննարկումներ չի եղել: Լրագրողների հետ զրույցում հայտարարեց փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը:

Ինչ վերաբերում է հարցին, թե որտեղ է ինքն իրեն տեսնում, Ավինյանն ասաց, որ կնախընտրեր չկիսվել իր ցանկությունով:

Ավինյանը խոսեց հայտնի տեսանյութի մասին ևս, որտեղ Արայիկ Հարությունյանի հետ խոսում է Արշակ Կարապետյանի մասին, ով նշանակվեց Նիկոլ Փաշինյանի խորհրդական: Փոխվարչապետի պաշտոնակատարն ասաց, որ տարբեր ժամանակահատվածներում տարբեր տեղեկատվութան տիրապետելու պարագայում կարող են լինել տաբեր մեկնաբանություններ. «Այն ժամանակվա մեր ինֆորմացիան այն էր, որը շրջանառվում էր մամուլում, ես ավելին հիմա էլ չգիտեմ, բայց վստահ եմ, որ վարչապետն ունի համապատասխան ինֆորացիա նշանակում կատարելու համար»:

Նույն շարքից