Հայաստան Քաղաքականություն 

Ռուբեն Ռուբինյանը՝ ԱԺ, Շավարշ Քոչարյանը՝ թոշակի. Փոփոխություններ՝ ԱԳՆ-ում. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք գրել էինք, որ ԱԳՆ-ում փոփոխություններ են սպաս­վում: Դեսպաններ են փոխվում, ԱԳ նախարարի տեղակալներից առայժմ միայն Արմեն Պապիկյանն է նշանակվել Ավստրիայում ՀՀ դես­պան: Կարեն Նազարյանը, Աշոտ Հովակիմյանը սպասում են, Ռուբեն Ռուբինյանը տեղափոխվում է ԱԺ, Շավարշ Քոչարյանին թոշակի են ուղարկում, հնարավոր է նախարարի խորհրդական նշանա­կեն:

Մոտ ժամանակներս ԱԳ փոխնախարար կնշանակվի Շվեդիայում և Ֆինլանդիայում դեսպան Արտակ Ապիտոնյանը, ով 2009-2013 թթ. եղել է ՀՀ նախագահի արտաքին կապերի վարչության պետը: Դանիայում և Նորվեգիայում դեսպան Ալեքսանդր Արզումանյանը կհամատեղի ևս 2 երկրի դեսպանի աշխատանքը»,

Նույն շարքից