Գլխավոր Միջազգային Քաղաքականություն 

Ինչ «խաղեր է տալիս» Թուրքիան Ռուսաստանի թիկունքում

analitik.am

Թուրքիան ԱՄՆ-ին առաջարկել է ուսումնասիրել ռուսական C-400 համակարգերն այն բանից հետո, երբ դրանք ձեռք կբերվեն Անկարայի կողմից: Այս մասին հայտնում է Bloomberg-ը՝ հղում անելով երկու աղբյուրի:

Անկարան նման քայլի գնացել է, որպեսզի վերականգնի իր նկատմամբ Վաշինգտոնի վերաբերմունքը, որը փոխվել է այն բանից հետո, երբ թուրքական իշխանությունները որոշել են ամերիկյան Patriot-ի փոխարեն ձեռք բերել ռուսական C-400 համակագրեր: ԱՄՆ-ն իր հերթին մտավախություն ունի, որ ռուսական համակարգերը հնարավորություն կունենան ոչ միայն որսալ ամերիկյան նորագույն F-35 կործանիչները, այլ նաև դրանց տակտիկատեխնիկական բնութագրի մասին տեղեկություններ ստանալ, որը հետագայում կփոխանցվի Մոսկվային:

Դեկտեմբերի 2-ին ԱՄՆ-ը վերջնագիր էր ներկայացրել Թուրքիային՝ պահանջելով հրաժարվել ռուսական C-400 համակարգերից՝ սպառնալով զրկել Անկարային F-35 կործանիչներից: Թուրքական իշխանություններն իրենց հերթին խոստովանել էին, որ չեն կարող չեղյալ համարել Ռուսաստանի հետ պայմանագիրը:

 

Նույն շարքից