Միջազգային Քաղաքականություն 

Սենատորները կոչ են անում Թրամփին փոխել Սիրիայի մասին իր որոշումը

analitik.am

ԱՄՆ մի խումբ սենատորներ դիմել են նախագահ Դոնալդ Թրամփին՝ կոչ անելով փոխել որոշումը, որի համաձայն, ամերիկյան զորքերը դուրս են բերվելու Սիրիայից: Այս մասին գրում է «The Hill»-ը:

Սենատորների կարծիքով, ամերիկյան զորքերի դուրս բերումը թույլ կտա ԻՊ-ին կրկին ակտիվանալ: Բացի դրանից, նրանք վստահ են, որ Սիրիային սպառնում են ոչ միայն ահաբեկիչները, այլ նաև նախագահ Ասադի իշխանությունը:

Ամերիկացի սենատորները նաև մտավախություն ունեն, որ ամերիկյան զորքերի հեռանալու արդյունքում ակտիվանալու են Իրանն ու Ռուսաստանը: Օրենսդիրները կոչ են արել Թրամփին չկրկնել նախորդ իշխանությունների սխալները:

Համապատասխան նամակի տակ ստորագրել են Լինդսի Գրեմը, Ջոն Էրնսթը, Թոմ Քոթթոնը, Մարկո Ռուբիոն, Ջոն Շեյհին և անկախ գործիչ Անգուս Քինգը:

Սիրիայից ամերիկյան զորքերը դուրս բերելու մասին Սպիտակ տան որոշման մասին հայտնի դարձավ դեկտեմբերի 20-ին:

Նույն շարքից