Հասարակություն 

Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Կարինա Ազնավուրյանը Շառլ Ազնավուրի ազգականն է

analitik.am

Օլիմպիական խաղերի կրկնակի չեմպիոն Կարինա Ազնավուրյանը խոսել է իր ազգակցական կապերի մասին լեգենդար շանսոնյե Շառլ Ազնավուրի հետ: Այս մասին գրում է «rusarminfo»-ն:

«Պարզվում է, որ ես ու Շառլ Ազնավուրն ազգականներ ենք: Մեր նախնիները ծնվել են նույն գյուղում: Հիմա ես փորձում եմ բացահայտել մեր արմատները, հաճախ խոսում եմ այդ մասին հայրիկիս հետ»,-հայտարարել է Կարինան:

Մարզուհու խոսքերով, մոտ 7 տարի առաջ ինքը Մոսկվայում հանդիպել է Ազնավուրի հետ և հայտնել իրենց ազգակցական կապերի մասին:

Նույն շարքից