Հասարակություն 

Հարցը «վերևներում» էր որոշված. ՀՊՏՀ-ի նոր ռեկտորը 31 տարեկան է

analitik.am

Մեր հարազատ համալսարանը նոր ղեկավար ունի

Րոպեներ առաջ կայացած ռեկտորատի նիստով, որին ներկա էր նաև Կրթության և գիտության նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը, Տնտեսագիտական համալսարանի ռեկտորի պաշտոնում որպես ժամանակավոր պաշտոնակատար նշանակվեց Կառավարման ամբիոնի վարիչի ժ/պ, տնտեսագիտության դոկտոր, ՀՀ ամենաերիտասարդ պրոֆեսոր Ռուբեն Հայրապետյանը:

Ուսանողական խորհուրդը բուհի ողջ ուսանողության անունից շնորհակալություն է հայտնում արդեն նախկին ռեկտոր Կորյուն Աթոյանին համատեղ կատարված հսկայածավալ աշխատանքի համար և սրտանց շնորհավորում ռեկտորի նոր պաշտոնակատարին պատասխանատու պաշտոնի ստանձնման առթիվ՝ մաղթելով արգասաբեր աշխատանք:

ՀՊՏՀ ուսանողական խորհուրդ

Ավելի վաղ ՀՊՏՀ կառավարման ամբիոնի աշխատակիցներն այս թեմայով բաց նամակ էին գրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին և Կրթության ու գիտության նախարար Արայիկ Հարությունյանին:

Նույն շարքից