Քաղաքական 

Մենք մշտապես ասել ենք, որ լաբորատորիաները քաղաքացիական բնույթ ունեն․ ՀՀ ԱԳՆ խոսնակ

Սանիտարահամաճարակային վերահսկողության ոլորտը հայ-ռուսական օրակարգի մի մաս է կազմում և այդ հարցի շուրջ համագործակցության երկխոսություն կա։ Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ նշելով, որ պետք է պարզապես վերահաստատել, որ այդ լաբորատորիաները Հայաաստանինն է, պատկանում է Հայաստանին և վերահսկվում է․ «Այդտեղ աշխատում են բացառապես հայ փորձագետներ, և դրանք ունեցել են, ունեն և կունենան բացառապես քաղաքացիական բնույթ»։

Ինչ վերաբերում է երկխոսությանը, Նաղդալյանն ասաց, որ դա օրակարգի մաս է և դրա շուրջ երկխոսություն կա, ուրիշ որևէ բան այս առումով չկա․ «Մենք մշտապես ասել ենք, որ լաբորատորիաները քաղաքացիական բնույթ ունեն, և Հայաստանի պարագայում ռազմական ներկայության խնդիր չկա, միաժամանակ պետք է ասեմ, որ Հայաստանը որևէ բանահյուսություն չի վարում մեր երկրի տարածքում երրորդ երկրի զինվորների տեղակայման մասին»։

Նույն շարքից