Քաղաքական 

Բելառուսի ԱԽ քարտուղարի այց Հայաստան նախատեսված չէ. Աննա Նաղդալյան

Այս պահին Բելառուսի ԱԽ քարտուղար Ստանիսլավ Զասի այց Հայաստան չի նախատեսվում: Այս մասին քիչ առաջ լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտարարեց ՀՀ ԱԳՆ խոսնակ Աննա Նաղդալյանը:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչ փուլում են բանակցությունները ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի հարցի շուրջ, ԱԳՆ խոսնակն ասաց, որ հարցը դեռ վերջնական լուծում չի ստացել:

Նշենք, որ գլխավոր քարտուղարի թեկնածու Զասն արդեն հասցրել է լինել Տաջիկստանում, Ղազախստանում և Ղրղզստանում՝ ստանալով այդ երկրների ղեկավարների աջակցությունը: Նա պետք է այցելի ՀԱՊԿ անդամ բոլոր երկրներ:

Նույն շարքից