Քաղաքական 

Արայիկ Հարությունյանը խնդրում է հայտնի տեսանյութը մինչև վերջ նայել /տեսանյութ/

Կառավարության կազմը դեռ չի քննարկվել, սակայն ես իմ գործը շատ եմ սիրում: Այս մասին կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում հայտարարեց ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին՝ որտեղ է իրեն տեսնում՝ գործադիրում, թե օրենսդիրում:

Պատասխանելով հարցին, թե իր համար տարօրինակ է արդյո՞ք վարչապետի խորհրդարականի պաշտոնում Արշակ Կարապետյանի նշանակումը՝ հաշվի առնելով այն, որ մոտ 7 ամիս առաջ իր համար տարօրինակ է եղել վերջինիս կցորդ նշանակվելը՝ Հարությունյանը նշեց, որ վարչապետն արդեն խոսել է այդ մասին. «Խնդրում եմ տեսանյութն ամբողջությամբ նայել: Ես նրա նշանակումը տարօրինակ չեմ համարել, տարօրինակ եմ համարել այն, որ ապրիլյան պատերազմի համար որևէ մեկը չի պատժվել: Ես դա ներկայացրել եմ որպես հետաքրքիր տեղեկություն»:

Հարությունյանի խոսքերով, եթե հայտնի տեսանյութը մինչև վերջ նայեն, տպավորություն չի ստացվի, թե ինքը տարօրինակ է համարել Կարապետյանի նշանակումը:

Նույն շարքից