Ես պարոն Հայրապետյանի հետ ծանոթացել եմ մեկ ամիս առաջ, նա ընդամենը 31 տարեկան է, դոկտոր պրոֆեսոր և այդ հանգամանքն արդեն բավարար է գնահատելու նրա կարողություններն ու գիտելիքները: Այս մասին լրագրողների հետ զրույցում հայտարարել է ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը՝ պատասխանելով հարցին, թե որքանով են իրականությանը համապատասխանում այն տեղեկությունները, որ Երևանի պետական տնտեսագիտական համալսարանի նոր ռեկտոր Ռուբեն Հայրապետյանն իր ընկերն է:
Ռուբեն Հայրապետյանը ԵՊՏՀ ռեկտորի պաշտոնակատար նշանակվեց այսօր՝ դեկտեմբների 20-ին: Նա Երևանի ավագանու «Իմ քայլը» դաշինքի անդամ է: