Հասարակություն 

Վալերիյ Օսիպյանը՝ Վլադիմիր Գասպարյանի գործի մասին

Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը խոսելով Վլադիմիր Գասպարյանի գործի և այն մասին, թե եղել են արդյո՞ք իր ծառայության տարիներին ցուցումներ ընտրությունների ժամանակ ՀՀԿ-ին պաշտպանելու մասով, ասաց, որ նախկին ոստիկանապետի մասով որևէ բան չի կարող ասել, իսկ ինչ վերաբերում է ընտրությունների ժամանակ ցուցումներին, ապա իրեն որևէ ցուցում չի տրվել:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչու չի հայտնաբերվում Մարտի 1-ի գործով անցնող Վահագն Հարությունյանը, Օսիպյանն ասաց, որ Հարությունյանը Ռուսաստանում է, որը երկիր մոլորակի ամենամեծ պետությունն է. «Յուրաքանչյուր դեպքի համար ժամանակ է պետք: Ես չեմ կարող տեղեկություններ հրապարակել նրա գտնվելու վայրի մասին»:

Օսիպյանն այս կոնտեքստում հիշեցրեց Նարեկ Սարգսյանի գործի մասին՝ հայտարարելով, որ մինչ վերջինիս հայտնաբերելը, իրենք մոտավորապես իմացել են նրա գտնվելու վայրը:

Նույն շարքից