Գլխավոր Իրավական Հասարակություն 

Սաշիկ Սարգսյանի որդուն Հայաստան տեղափոխելը Հայաստանից չի կախված

analitik.am

«Համապատասխան փաստաթղթեր պետք է փոխանցվի Չեխիայի մեր գործընկերներին, որից հետո այնտեղ որոշում կկայացվի: Դա մեզանից չի կախված լինի արդեն: Որոշումն այնտեղ են կայացվելու, որից հետո էքստրադիցիա կլինի»:

Այս մասին տեղեկանում ենք News.am-ից, որի հետ զրույցում ասել է  Ոստիկանապետ Վալերիյ Օսիպյանը՝ խոսելով այն մասին, թե ինչ փուլում է գտնվում Նարեկ Սարգսյանին Հայաստան տեղափոխելը:

Ոստիկանապետը վստահեցրել է, որ Սարգսյանի գործով ոստիկանությունը կաշկանդվածություն չի ունեցել, իսկ եթե ունենար, չէր հայտնաբերի վերջինիս, և կթողներ, որ նա ազատ ման գա:

Ինչ վերաբերում է նրան, թե ինչու Սարգսյանի մասին հայտարարվեց ընտրությունների նախօրեին, Ոստիկանապետը նշել է, որ դա զուգադիպություն է:

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Սարգսյանի որդին հայտնաբերվեց մոտ մեկ ամիս առաջ Պրահայում, Ֆրանկլին Գոնսալեսի փաստաթղթերով:

 

Նույն շարքից