Թուրքիայի խորհրդարանում երկրում իշխող ուժի՝ Արդարություն և զարգացում կուսակցության խմբակցության ղեկավարի տեղակալ Ջահիթ Օզքանը խոսել է հայ-թուրքական հարաբերությունների մասին: Այս մասին գրում է rusarminfo-ն:
Թուրք գործիչը նշել է, որ Թուրքիայում այսօր մեծ թվով հայեր են ապրում՝ հավելելով, որ հայերի ու թուրքերի միջև թշնամանք չկա: Օզքանի խոսքերով, բավական է Ստամբուլում շրջել հայկական թաղամասում համոզվելու համար, որ հայերը Թուրքիայում իրենց ազատ են զգում, հայերի համար կան բոլոր անհրաժեշտ պայմանները, թուրքերը հայերին համարում են իրենց հասարակության մասնիկ, ուստի ճիշտ չեն այն պնդումները, որ թուրքերն ու հայերը թշնամիներ են:
Օզքանը չի մոռացել երգել թուրքական հին երգն այն մասին, որ երկու երկրների միջև հարաբերությունների կարգավորման համար հայկական զորքերը պետք է դուրս բերվեն Արցախից և Հայաստանը պետք է հրաժարվի իր պահանջներից Հայոց ցեղասպանության մասով: