ՀՀ Սահմանադրության և ՀՀ ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ Բարգավաճ Հայաստան կուսակցությունը, որպես խորհրդրանում ներկայացված մեծությամբ երկրորդ քաղաքական ուժ և պատգամավորների քանակով ամենամեծ ընդդիմադիր խմբակցություն՝ 7-րդ գումարման Ազգային ժողովի անդրանիկ նիստի ժամանակ ներկայացնելու է ԱԺ նախագահի տեղակալի թեկնածություն: ԲՀԿ քաղաքական խորհուրդն այս պահին քննարկում է թեկնածուի հարցը և առաջիկայում այն կներկայացնենք հանրությանը:
Իվետա Տոնոյան
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ ԱԺ փոխնակի պաշտոնում Իմ քայլը դաշինքն առաջադրելու է Արարատ Միրզոյանի թեկնածությունը, իսկ փոխնախագահների՝ Լենա Նազարյանի ու Ալեն Սիմոնյանի, իսկ ԼՀԿ-ն փոխխոսնակի պաշտոնում առաջադրելու է Մանե Թանդիլյանի թեկնածությունը: