Հասարակություն Ֆեյսբուք 

Վարչապետի կնոջ խոսնակը շնորհակալ է Սամվել Ալեքսանյանի դստերը /լուսանկարներ/

Երեկ ամբողջ գիշեր աշխատել ենք, որ այսօր այս փաթեթները կարողանանք հասցնել Թիվ 1 տուն ինտերնատի տարեցներին և շնորհավորենք նրանց գալիք Ամանորն ու Սուրբ ծնունդը...
Շնորհակալություն Lentex LLCMelanteALEX Textile ընկերություններին, որ արձագանքեցին և անմասն չմնացին բարեգործությունից ու մեր տատիկ-պապիկների համար անվճար ուղարկեցին իրենց արտադրանքը.....

Հ.Գ. Քաղցրավենիքով և հյութերով բեռնված մեկ ֆուրգոն էլ այսօր առավոտյան արդեն հասել է ինտերնատ, որ մեր տատիկ-պապիկները 2019-ը դիմավորեն քաղցրեղենով:

Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրում է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի կնոջ՝ Աննա Հակոբյանի խոսնակը՝ Հասմիկ Հարությունյանը:

Նշենք, որ ALEX Textile -ը պատկանում է Սամվել Ալեքսանյանի դստերը:

Նույն շարքից