Հասարակություն 

Էջմիածնի քաղաքապետի վերաբերյալ տեսանյութերը համարել են պոռնկագրական, հարուցվել է քրգործ

Էջմիածնի քաղաքապետի ընտրություններից առաջ քաղաքապետ Դիանա Գասպարյանի մասին համացանցում տարածված հայտնի տեսանյութերը համարվել են պոռնկագրական և այդ փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ։ Այս մասին հայտնում են ոստիկանությունից:

Քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 263-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով՝ «պոռնկագրական նյութեր կամ առարկաներ, այդ թվում՝ տպագիր հրատարակություններ, կինոյի և տեսաֆիլմերի նյութեր, պատկերներ կամ պոռնկագրական բնույթի այլ առարկաներ տարածելը, գովազդելը, իրացնելը, ինչպես նաև այդ նպատակով պատրաստելը»։

Ոստիկանությունից փոխանցում են նաև, որ քրեական գործն ուղարկվել է Քննչական կոմիտե։

Նույն շարքից