Հասարակություն 

Արթուր Վանեցյանը սահմանափակո՞ւմ է որոշ ԶԼՄ-ների իրավունքները. Հրապարակ

Ազգային անվտանգության ծառայությունն այսօր ԱԱԾ 100-ամյակի առթիվ միջոցառմանը հրավիրել է սահմանափակ թվով լրատվամիջոցների։ Մասնավորապես որոշել են միջոցառման լուսաբանմանը հրավիրել իրենց սիրելի լրատվամիջոցներին՝ հեռուստաընկերություններին ու 2-3 կայքի, «որոնք ուղիղ եթեր են ապահովում»։

ԱԱԾ-ի մամուլի խոսնակ Սամսոն Գալստյանը  «Հրապարակին» պարզաբանել է՝ նման որոշում են կայացրել, քանի որ տեղը սահմանափակ է։ Հարցին, թե ո՞վ է որոշել, որ կոնկրետ այդ լրատվամիջոցները պետք է լուսաբանեն միջոցառումը, Սամսոն Գալստյանը նշել է՝ ինքը առաջարկությունը ներկայացրել է տնօրեն Արթուր Վանեցյանին, վերջինս հաստատել է։ Այնուհետև հետ զանգահարելով խոսնակն «ուղղել» է իր սխալը․ «Տնօրենը առնչություն չունի, մենք ենք հրավիրել լրատվամիջոցներին, մենք ենք կազմակերպում»։

Հ․Գ փաստորեն ԱԱԾ-ն իր համար տոնական օրով որոշել է իրեն «նվեր» անել և սահմանափակել մի շարք կայքերի, թերթերի իրավունքները՝ թույլ չտալով լուսաբանել այդ միջոցառումը։

 

 

Նույն շարքից