Հասարակություն 

Պուտինը խոսել է իր ամուսնության մասին

Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, իր ամենամյա մեծ ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը պատասխանել է նաև իր ամուսնության մասին հարցին:

«Որպես առաքինի մարդ, ես դա պետք է անեմ ինչ-որ պահի»,-ասել է Պուտինը:

Ապա նախագահը հարց տվող լրագրողին հարցրել է՝ ամուսնացած է արդյո՞ք նա: Լրագրողը պատասխանել է, որ ամուսնացած է և չի ափսոսում դրա համար:

«Նա ամուսնացած է և ուզում է, որ ինձ համար է լինի այնպես, ինչպես իր»,-արձագանքել է ՌԴ նախագահը:

Հիշեցնենք, որ Վլադիմիր ու Լյուդմիլա Պուտինան 30 տարվա ամուսնությունից հետո բաժանվեցին 2013 թվականին:

Նույն շարքից