Քաղաքական գլխավոր 

Մենք այդ հարցը կքննարկենք պարոն Փաշինյանի հետ. Պուտինը մեծ ասուլիսի ժամանակ խոսել է Հայաստանի հետ հարաբերությունների մասին

Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, իր ամենամյա մեծ ասուլիսի ժամանակ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը խոսել է նաև Հայաստանի հետ հարաբերությունների մասին:

Պատասխանելով հարցին, թե ինչպես է պատրաստվում Մոսկվան Հայաստանում խորհրդարանական ընտրություններից հետո վերականգնել հարաբերությունները Երևանի հետ, Պուտինը նշել է, որ որևէ բան չի փլուզվել, որպեսզի վերականգնման անհրաժեշտություն լինի. «Հայաստանը մեր ռազմավարական գործընկերն է տարածաշրջանում և առհասարակ աշխարհում»:

Պուտինը հիշեցրել է, որ Հայաստանը ՀԱՊԿ, ԵԱՏՄ անդամ է. «Մենք պետք է զարգացնենք այն, ինչը ստեղծվել է նախորդ իշխանությունների ժամանակ: Հայ ժողովուրդը ռուս ժողովրդի մտերիմ դաշնակիցն է: Այդպես եղել է պատմականորեն, կա ու հուսամ այդպես էլ կլինի: Մենք պետք է հիմք ընդունենք ընթացիկ իրավիճակն աշխարհում և տարածաշրջանում, այն, թե ինչ է անհրաժեշտ մեզ, հնարավորությունները: Մենք դա առաջիկայում կքննարկենք պարոն Փաշինյանի հետ, ով հաջորդ շաբաթ այցով ժամանելու է»:

Նույն շարքից