Հայաստան Քաղաքականություն 

Բնականաբար վախենում էի. Ալեն Սիմոնյանը բացահայտում է, թե ուր է անհետացել Փաշինյանի ձերբակալությունից հետո

analitik.am

Այսօր՝ դեկտեմբերի 20-ին, Ազատության եթերում Իմ քայլը դաշինքի անդամ Ալեն Սիմոնյանը, պատասխանելով հարցին, թե որն է իր համար եղել հեղափոխության ամենաորոշիչ դրվագը, ասաց՝ ապրիլի 22-ը, երբ ձերբակալվեցին Նիկոլ Փաշինյանը, Արարատ Միրզոյանը և Սասուն Միքայելյանը. «Ինձ համար դա շրջադարձային օր էր»:

Սիմոնյանը, հիշելով, որ այդ ժամանակ ինքն ու Էդուարդ Աղաջանյանն են առաջնորդել ակցիան, նշեց, որ բնականաբար վախ ունեցել է այդ ժամանակ, սակայն իմացել է, որ ունի առաքելություն, որը պետք է իրականացնի. «Երբ ժողովրդի հետ հասանք Հրապարակ, ես արդեն ֆիզիկապես ի վիճակի չէի: Ասացին, որ գալիս են ինձ նույնպես ձերբակալելու, և ես մի քանի ժամով հեռացա»:

Սիմոնյանը նշեց, որ ընդհատակ չի անցել, ուղղակի հեռացել է, որովհետև ֆիզիկապես այլևս ի վիճակի չի եղել, բացի դրանից իր գործընկերներն արդեն այնտեղ են եղել:

Նույն շարքից