Հասարակություն 

Հիշո՞ւմ ես ինձ. Նախկին աշակերտը մեծացել ու ծեծի ենթարկել իր ուսուցչին

analitik.am

Չինական Լոյան քաղաքում նախկին աշակերտը ծեծի է ենթարկել իր ուսուցչին, ով 20 տարի առաջ ծեծել է իրեն: Այս մասին հայտնում է South China Morning Post-ը:

30-ամյա տղամարդը, մոտենալով իր նախկին ուսուցչին, հարցրել է «Հիշո՞ւմ ես ինձ»: Դրանից հետո նա մոտ 20 րոպե հարվածներ է հասցրել: Ուսուցիչը չի դիմադրել, միայն կրկնել է «Կներես»:

Ուսուցիչը ոստիկանությանը չի դիմել, ինչը սակայն իրավապահներին չի խանգարել ձերբակալել հարձակվողին, ով այդ քայլին գնացել է 20 տարի առաջ գլխին հարվածներ ստանալու պատճառով:

Նույն շարքից