Հասարակություն 

Խուզարկել են հայազգի գործարար Էդուարդո Էռնեկյանի առանձնատունը

analitik.am

Ինչպես հայտնում են արգենտինական ԶԼՄ-ները, Բուենոս Այրեսի ոստիկանությունը խուզարկություն է իրականացրել հայազգի միլիարդատեր Էդուարդո Էռնեկյանի առանձնատանը և նրան պատկանող «Կորպորասիոն Ամերիկա» ընկերության գրասենյակներում։

Նույն աղբյուրների փոխանցմամբ, խուզարկությունը կատարվել է մեծ դատական գործի շրջանակներում, որով անցնում են մի շարք այլ գործարարներ ևս: Վերջիններս կասկածվում են կաշառքի միջոցով իշխանություններից իրենց բիզնեսների համար արտոնություն ստանալու մեջ:

Նույն շարքից