Հասարակություն 

Կոչ արեցի 102-րդ ռազմաբազայի մոտակայքի վտանգավոր թափառող հումանոիդներին վնասազերծել. Լևոն Բարսեղյան

analitik.am

Լևոն Բարսեղյանն իր ՖԲ էջում գրել է.

Քիչ առաջ Գյումրու ավագանու նիստում, երբ քննարկում էինք 2019 թ. բյուջեն, առաջարկեցի շուն զարկելու համար նախատեսված գումարը (4 մլն դրամից ավելի) հատկացնել նույն որսորդներին, որպեսզի զինված հերթապահություն իրականացնեն ռուսական 102-րդ ռազմաբազայի մոտակայքում՝ վտանգավոր թափառող հումանոիդների վնասազերծման համար, հույս հայտնեցի, որ բազմաթիվ որսորդներ, որոնք օրինական զենք կրելու իրավունք ունեն, կմիանան այդ հերթապահությանը: Մի քանիսը ժպտացին, ասացի, որ լուրջ եմ ասում: Ասացի, որ դատախազը երեկ խոսեց նախորդ դատախազի հանգույն եւ օրենքների հակասությունները մեկնաբանեց օտար երկրի օգտին: Գյումրին մենակ է մնացել այդ մարտահրավերի առաջ: Իսկ թափառող շների հարցը պիտի կարգավորել աղբի վերացմամբ, աղբը կվերացնենք, թափառող կենդանիները կվերանան, չենք վերացնի, անգամ ստերջացումը չի օգնի:

 

Նույն շարքից