Հայաստան Քաղաքականություն 

Չենք կարող ասել՝ ով ում է քվեարկել. Ինչու ՀՀԿ-ն չբողոքարկեց ընտրության անդյունքները. «Հրապարակ»

analitik.am

«Հրապարակ» թերթը գրում է. «ՀՀԿ ֆրակցիայի ղեկավար Վահրամ Բաղդասարյանից հետաքրքրվեցինք՝ ինչո՞ւ, այնուամենայնիվ, չբողոքարկեցին ընտրությունների արդյունքները։ «Մեզ մոտ բողոքարկելու հարցում տարաձայնություններ չկային, այդպես որոշեցինք և վերջ»։

Իսկ ինչո՞ւ, որովհետև ընդունելի՞ են ընտրությունների արդյունքները։ «Դա լրիվ հարցի մյուս կողմն է, մենք նպատակահարմար չգտանք բողոքարկել, քանի որ խորհրդարան անցնելը գերնպատակ չէ։ Ինչ պետք է անենք, կարող ենք անել նաև խորհրդարանից դուրս՝ որպես արտախորհրդարանական ուժ»։

Եթե գերխնդիր չէր, ինչո՞ւ էիք մասնակցում ընտրությանը, միգուցե վախեցա՞ք, կամ Սերժ Սարգսյա՞նը թույլ չտվեց։ «Քաղաքական ուժ որպես՝ մենք պետք է մասնակցեինք և ցանկացած ընտրության էլ մասնակցելու ենք, մնացածը կդատի ժողովուրդը, նրանք տեսնում ու հասկանում են, թե ինչ է կատարվում արդեն, և ինչ զարգացումներ կլինեն։ Կրկնում եմ՝ մեզ մոտ տարաձայնություն չի եղել բողոքարկելու հարցում»։

Այդուհանդերձ, ամիսներ առաջ 150 հազար անդամ ունեցող կուսակցությունը ստացավ ընդամենը մոտ 60 հազար քվե, ինչո՞ւ։ «Քվեարկությունը եղել է փակ, և չենք կարող ասել՝ ով ում է քվեարկել»։

 

Նույն շարքից