Հայաստան Քաղաքականություն 

Իմ քայլը կարող է նվաստացնել և իզգոյացնել ԲՀԿ-ին. «Ժամանակ»

analitik.am

«Ժամանակ» թերթը գրում է. ««Լուսավոր Հայաստան» կուսակցության կողմից ԱԺ փոխնախագահի պաշտոնի համար Մանե Թանդիլյանի թեկնածության առաջադրման որոշումը խուճապ է առաջացրել ԲՀԿ-ում, որտեղ համարում էին, թե այդ տեղն իրենցն է՝ ավելի մեծաթիվ խմբակցություն լինելու հիմնավորմամբ: Մինչդեռ Սահմանադրության 104-րդ հոդվածի 1-ին կետում ասվում է. «Ազգային ժողովն իր կազմից ընտրում է Ազգային ժողովի նախագահ և նրա երեք տեղակալ: Տեղակալներից մեկն ընտրվում է ընդդիմադիր խմբակցությունների կազմում ընդգրկված պատգամավորների թվից»:

ԲՀԿ-ում հասկանում են, որ եթե թեկնածու առաջադրեն և՛ իրենք, և՛  ԼՀԿ-ն, ապա «Իմ քայլը» խմբակցությունը նախապատվությունը կտա ԼՀԿ թեկնածու Մանե Թանդիլյանին՝ դրանով նվաստացնելով և իզգոյացնելով ԲՀԿ-ին»:

Նույն շարքից