Գլխավոր Հասարակություն 

Արցախի Զինված ուժերը կհամալրվեն ժամանակակից զինտեխնիկայով. Բակո Սահակյան

analitik.am

Գալիք տարում տնտեսական աճի ցուցանիշը կանխատեսվում է առնվազն 8 տոկոս, ինչի շնորհիվ համախառն ներքին արդյունքի ծավալը կկազմի 333 միլիարդ դրամ: Այս մասին հայտնում է «Արցախպրես»-ի թղթակիցը՝ հղում անելով Բակո Սահակյանին:

Դեկտեմբերի 20-ին Խորհրդարանում կայացած լիագումար նիստին Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանն ասել է, որ դա կապահովվի հիմնականում արդյունաբերության, գյուղատնտեսության, էներգետիկայի և քաղաքաշինության զարգացումը խթանող մի շարք ծրագրերի և միջոցառումների շնորհիվ:

«Բյուջեում արտացոլված են մեր երկրի տնտեսական զարգացման հիմնարար սկզբունքները, որոնց բաղադրիչներն են դինամիկ և համաչափ զարգացող տնտեսությունը, ներհայկական տնտեսական ինտեգրացիայի բարձր աստիճանի ապահովումը և սոցիալական պետության կարևորագույն ատրիբուտների պահպանումը: Առանձին ուշադրության կենտրոնում եղել և մնում են բանակաշինության, անվտանգության, ինչպես նաև քաղաքացիական պաշտպանության ոլորտները: Այսուհետ էլ արվելու է հնարավոր ամեն ինչ բանակի մարտունակության հետևողական բարձրացման, զինված ուժերը ժամանակակից զինտեխնիկայով համալրման, քաղաքացիական պաշտպանության համակարգի ամրապնդման ու արդիականացման, զինծառայողների, վետերանների և հաշմանդամների սոցիալական խնդիրների լուծման ուղղությամբ: Ուզում եմ ընդգծել, որ բյուջեի նախագծի քննարկման ընթացքում ԱԺ խմբակցությունների և առանձին պատգամավորների կողմից ներկայացվել են 100-ից ավելի գրավոր առաջարկություններ, որոնք քննարկվել են կառավարության կողմից: Դրանց մի մասը ընդունվել և ներառվել է բյուջեի նախագծի վերջնական տարբերակում: Կան առաջարկներ, որոնք թեև չեն ընդգրկվել պետական բյուջեի նախագծի մեջ, սակայն արժանի են հատուկ ուշադրության, և մի շարք գաղափարներ հաշվի կառնվեն ֆինանսատնտեսական քաղաքականության և տարբեր ծրագրերի իրականացման ընթացքում: Մի շարք այլ առաջարկներ հնարավոր չէր ընդգրկել բյուջեի նախագծում՝ հաշվի առնելով առկա հնարավորությունների աստիճանը: Դրանք պարտադիր կերպով կուսումնասիրվեն, և հնարավորությունների սահմաններում անդրադարձ կկատարվի այդ խնդիրների լուծման տարբերակներին»,- նշել է Բակո Սահակյանը:

Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Նույն շարքից