Հասարակություն 

Մշակույթի և Սփյուռքի նախարարությունների աշխատակիցները գործադուլ են անում /ուղիղ միացում/

analitik.am

Մշակույթի նախարարության աշխատակիցները գործադուլ են անում: Խնդիրն այն է, որ նոր իշխանությունները մտադիր են Մշակույթի նախարարությունը փակել՝ այն դարձնելով նոր նախարարության մի մասը, որն ամենայն հավանականությամբ, ղեկավարելու է Արայիկ Հարությունյանը:

Գործադուլ անողները պահանջում են Մշակույթի նախարարությունը պահպանել և փակելու փոխարեն ուժեղացնել այն: Նրանց խոսքերով, իրենց հետ որևէ մեկը չի հանդիպել, մասնագիտական քննարկումներ չեն եղել և պարզ չէ, թե որքանով է նպատակահարմար Մշակույթի նախարարությունը փակելը: Այստեղ ստորագրահավաք է իրականացվում նաև, որը հանձնվելու է վարչապետի պաշտոնակատարին: Աշխատակիցները նաև հանդիպում են պահանջելու Նիկոլ Փաշինյանի հետ:

Ակցիային միացել են նաև Սփյուռքի նախարարության աշխատակիցները, որոնց խոսքերով, այս որոշումը չի քննարկվել Սփյուռքի հետ: Այս նախարարությունը ևս փակվելու է:

Նույն շարքից