Գլխավոր Հասարակություն 

Նիկոլ Փաշինյանը խոնարհվում էր Թումանյանի շիրիմին, իսկ այսօր Մշակույթի նախարարություն են փակում

analitik.am

Մշակույթի և Սփյուռքի նախարարությունների աշխատակիցների բողոքի ակցիան շարունակվում է: Ակցիայի մասնակիցները պահանջում են չփակել նախարարարությունները՝ դրա փոխարեն ուժեղացնելով այդ կառույցները:

Ակցիայի մասնակից Մշակույթի նախարարության ներկայացուցիչներից մեկի խոսքերով, ամիսներ առաջ բոլորն են տեսել, թե ինչպես է Նիկոլ Փաշինյանը խոնարհվում Հովհաննես Թումանյանի շիրիմին. «Հավատալով վարչապետի արժեհամակարգին՝ պետք է ասեմ, որ հենց նույն Թումանյանն էր ասում, որ մեր ազգն իր ճամփեն անմոլոր անցնելու համար պետք է մշակույթը որպես լուսավոր լապտեր ունենա իր ձեռքին: Կոչ եմ անում վարչապետին հետևել Թումայանի խոսքերին և վերջինիս ու Կոմիտաիս 150 ամյակին ընդառաջ զերծ մնալ նման բացասական քաղաքականություն իրականացնելուց»:

Աշխատակիցներն այս պահին գտնվում են կառավարության մոտ:

Ստեղծվելիք նոր նախարարությունը, որի մեջ մտնելու են ԿԳ, Մշակույթի և Սփյուռքի նախարարությունները, ամենայն հավանականությամբ ղեկավարելու է ԿԳ նախարարի պաշտոնակատար Արայիկ Հարությունյանը:

Նույն շարքից