Հասարակություն 

ԱՄՆ-ում օդանավ է կործանվել. Զոհերի թվում է նաև Վեն Չենը /տեսանյութ/

analitik.am

ԱՄՆ-ում թեթև մարդատար օդանավ է կործանվել, ինչի արդյունքում զոհվել է 4 մարդ, այս մասին հայտնում է The Atlanta Journal-Constitution-ը:

Ատլանտայից Մեմֆիս թռչող օդանավը մարզադաշտի վրա ընկնելուց հետո կտորների է բաժանվել: Դեպքի վայր հասած փրկարարները մեծ դժվարությամբ են կարողացել պարզել, թե ինչ օդանավ է կործանվել:

Զոհերի թվում է նաև չինացի Վեն Չենը: Չենն առաջին չինացին էր, որ մեկ շարժիչով օդանավով կարողացավ շուրջերկրյա ճանապարհորդություն կատարել: Նա Sunshine Enterprise, Inc. ընկերության հիմնադիրն էր: Ընկերությունը զբաղվում է չինական շինարարական ապրանքների վաճառքով:

Նույն շարքից