Միջազգային Քաղաքականություն 

ԱՄՆ նախագահը հայտնել է Պաշտպանության նախարարի պաշտոնանկության մասին

analitik.am

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Պաշտպանության նախարար Ջեյմս Մեթթիսը 2019 թվականի փետրվարին պաշտոնանկ է արվելու:

Թրամփը թվիթերյան իր  էջում գրել է, որ Մեթթիսը երկու տարի պաշտոնավարումից և հիանալի աշխատանք կատարելուց հետո թոշակի է անցնելու՝ հավելելով, որ վերջինիս պաշտոնավարման ժամանակ հսկայական առաջընթաց է եղել, հատկապես՝ նոր մարտական տեխնիկայի ձեռք բերման հարցում:

Թե ով է լինելու Պաշտպանության նոր նախարարը, Թրամփը չի ասել՝ միայն հայտնելով, որ նոր նշանակումը կլինի առաջիկայում:

Ջեյմս Մեթթիսը ԱՄՆ Պաշտպանության նախարարն էր 2017 թվականի հունվարից:

Նույն շարքից